Նորություններ

Միշտ հիշենք, որ աշխարհը չմոռանա

Կրթական 2015-04-18

Օրերս Երևանի Վահան Զատիկյանի անվան համար 90 հիմնական դպրոցի բոլոր դասարաններում ընթերցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրը:
VI «ա» դասարանի աշակերտները ներկայացրեցին դաս-միջոցառում`«Հիշում եմ և պահանջում» խորագրով: Դարեր գոյատևած, իր սուրբ կրոնը, իր գիրը զենք դարձրած` հայը 20-րդ դար հասավ վաղվա օրվա հանդեպ հավատով, սակայն հենց 20-րդ դարի սրտում կատարվեց աշխարհում ամենաանհեթեթն ու անմարդկայինը:
 
Բայց հայն ապրում է հավատով, որ Աստծո տված այս հողն ու ջուրը Աստծով էլ մեզ է հասնելու: Գալու է հատուցման պահը, և հայը վրեժ է լուծելու իր լինելիությանբ, վերհառնումով ու հարատևությամբ: Հայը հիշում է ու պահանջում, և այդ պահանջը կճեղքի երկինքն ու կհասնի առ Աստված:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: