Նորություններ

Հայաստանը՝ Լոնդոնի գրքի ցուցահանդեսի մասնակից

Ուշագրավ 2015-04-18

Լոնդոնի գրքի ցուցահանդեսին, անց է կացվել ապրիլի 14-16-ը, Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացվել են վերջին տարիներին ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք Հայաստանից և արտերկրից: 
 
Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացված են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին հատկացված է Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը: 
Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: 
 
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: