Նորություններ

Ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ուշագրավ 2015-04-17

Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ ս. թ. ապրիլի 18-ին կբացվի սերբահայ գեղանկարիչ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Կյանք» խորագրի ներքո կներկայացվեն Անամարիա Վարդապետյանի բնանկարները, հայկական և սերբական մշակույթի հուշարձանները պատկերող նկարազարդումները, ինչպես նաև հայ և սերբ արվեստագետների դիմանկարները:
 
Սերբիայի նկարիչների միության անդամ, Բելգրադի արվեստի համալսարանի մագիստրոս և բարձրագույն մասնագիտական քոլեջի դասախոս Անամարիա Վարդապետյանն արտերկրում և Սերբիայում մասնակցել է 32 անհատական և 80 խմբակային ցուցահանդեսի:  
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: