Նորություններ

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը

Կրթական 2015-04-17

ՀՀ կառավարության նիստում հաստատվել են բուհերում 2015-2016 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար հատկացված տեղերը:

Նիստից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ պետպատվերի մոտ 10%-ն ուղղվելու է բանակից զորացրված երտասարդներին, մագիստրատուրայում անվճար տեղերի քանակը կրկնապատկվել է բանակից զորացրվածների համար, իսկ հեռակա ասպիրանտուրայում 239 անվճար տեղ է առկա: 

«Այսինքն՝ սոցիալական նպատակային քաղաքականություն է իրականացվում, որ կրթության մատչելիությունն ապահովվի»,-նշել է Ա.Աշոտյանը:
 
Ըստ Աշոտյանի՝ սոցիալական վիճակի խնդիրը 2009թ.-ի համեմատ, երբ անապահով ընտանիքներից ընդունվածները 4 անգամ պակաս էին, այսօր որոշ բարեփոխումների արդյուքնում փոխվել է և թիրախային օգնություն է ցուցաբերվում սոցիալապես խոցելի խմբերի ուսանողներին:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: