Նորություններ

Պաշտոնական այց Սևանի ավագ դպրոց

Կրթական 2015-04-16

Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում հյուրընկալել են Գերմանիայի Դաշնության պատվիրակությանը, որի կազմում էին կրթության նախարարության ներկայացուցիչներ, տարբեր դպրոցների տնօրեններ:
Հյուրընկալությունը կատարվել է բարձր մակարդակով: Աշակերտները հյուրերին դիմավորել են աղ ու հացով, երգ ու պարի ուղեկցությամբ:
 
Հանդիպման նպատակը հետագա անելիքների, ինչպես նաև աշակերտների փոխանակման ծրագրին առնչվող հարցերի քննարկումն էր:
 
Հյուրերը զրուցել են թե´ աշակերտների, թե´ ուսուցիչների հետ: Պատվիրակությունը դպրոցից հեռացել է շատ մեծ տպավորությամբ, բարձր տրամադրությամբ և երախտագիտությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: