Նորություններ

Բաց դաս ՀՀ բոլոր դպրոցներում

Կրթական 2015-04-16

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 17-ին ՀՀ բոլոր դպրոցներում անցկացվելու է բաց դաս:

Բաց դասը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, որն ընթերցվելու է 5-12-րդ դասարանի աշակերտների համար:

Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցում դասը վարելու է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: