Նորություններ

Կոչեմ ապրողաց

Կրթական 2015-04-15

Ապրիլի 14-ին Երևանի թիվ 155 դպրոցում մեկնարկեց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված դպրոցական երթը, որը կրում էր «Կոչեմ ապրողաց» խորագիրը: Երթի նպատակն էր միանալ համայն հայության կոչին՝ «Հիշում եմ և պահանջում»:
Իբրև երթի նշանաբան դպրոցի հրապարակում հնչեցին Անատոլ Ֆրանսի հայտնի խոսքերը՝ «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան սնում է, թանկագին արյուն է, որից ծնվել է մի հերոսական սերունդ: Մի ժողովուրդ, որ չի ցանկանում մեռնել, չի մեռնում»:
 
Երթն ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որտեղ աշակերտները հանդես եկան փոքրիկ միջոցառմամբ, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: