Նորություններ

Սպիվակովը համերգով հանդես կգա Երևանում

Ուշագրավ 2015-04-14

Ապրիլի 12-ին Երևան ժամանեց աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն այս օրերին Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչ վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, Վ. Սպիվակովը նշել է, որ իր այցելությունն ինքնին խոսում է այդ մասին. «Ես եկել եմ Հայաստան, և ի՞նչ եք կարծում՝ ինչ դիրքորոշում պետք է ունենամ»։

Դիտարկմանը, թե աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, մաեստրոն պատասխանել է. «Դա նրանց խնդիրն է։ Ամբողջ աշխարհը չէ, որ չի ճանաչում, ճի՞շտ է։ Օրինակ՝ Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանության փաստը։ Կարծում եմ՝ դա շատ լուրջ պատմություն է, որը հեռուն գնացող հետևանքներ կունենա։ Ռուսաստանը ճանաչել է…»։

Երևանյան երեք համերգ. ինչո՞վ է պայմանավորված երեք տարբեր համերգային ծրագրերի ընտրությունը։ Մաեստրոն խոստովանում է, որ ինքը կրկնվել չի սիրում. «Երեկ Չայկովսկուն նվիրված փառատոնում մենք նվագում էինք բոլորովին այլ ծրագիր, որտեղ որպես մենակատար հանդես եկավ Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Ուկրաինայից է և այժմ ապրում է Իտալիայում։

Հիասքանչ հանդես եկավ։ Հայաստան կգա շատ լավ մի աղջնակ, դաշնակահարուհի Վարվարա Կուտուզովան, ում հետ առաջին համերգին կներկայացնենք Մոցարտի երաժշտությունը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը հաճույք կստանա»: Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 14-16-ը երեք համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։

Աղբյուրը՝ News.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: