Նորություններ

Շախմատային անցուդարձ

Սպորտ 2015-04-14

Ավստրիայի մայրաքաղաքում անցկացված «Վիեննայի շախմատային կանայք» մրցաշարում Ուկրաինան ներկայացնող հայ գրոսմայստեր Դիանա Հարությունովան 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և գրավել առաջին տեղը:

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Սամվել Սևյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնությունում 11 հնարավորից վաստակել են 5.5-ական միավոր և բաժանել են 5-7-րդ տեղերը:

14-ամյա Սևյանն իր վարկանիշը բարձրացրեց 18 կետով: 8 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց Հիկարու Նակամուրան:
 
Կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 5,5 միավորով բաժանել է 4-8-րդ տեղերը: 8,5 միավորով չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իրինա Կրաշը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: