Նորություններ

Աշխատանքային հանդիպում ավստրիական կողմի հետ

Կրթական 2015-04-10

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը, ինչպես նաև ոլորտում վերջին տարիներին մեկնարկած և նախանշված բարեփոխումները:

 
Պատասխան խոսքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին՝ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած երկրի կրթության նախարարի, քարտուղարության իրավասությունների շրջանակներում արդյունավետ աշխատանքների համար։  
 
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև առաջիկայում ԵՊՀ-ում բիզնես դպրոց բացելու հնարավորությունը և երկու երկրների միջբուհական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: