Նորություններ

Անդրադարձ մշակութային նոր համագործակցությանը

Կրթական 2015-04-07

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի և «Dasaran» կրթական ծրագրի համագործակցությունը հայտնվել է հայկական լրատվամիջոցների և հեռուստատեսության, մասնավորապես՝ Շողակաթ հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում:

Կողմերի միջև համագործակցությունը պայմանավորված է ս.թ. ապրիլի 3-ին կնքված եռակողմ համագործացության հուշագրով, որը միտված է դպրոց-թանգարան կապի ամրապնդմանը, աշակերտների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը:

Ըստ հուշագրի՝ «Dasaran» կրթական ծրագրի կայքում ստեղծվելու է թանգարաններին նվիրված պաշտոնական էջ, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքներն ազգային և համաշխարհային մշակութային արժեքների մասին տեղեկատվությամբ, հաղորդակից կլինեն ընթացիկ մշակութային կյանքին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: