Նորություններ

Կայացել է սոցիալական ներառականությանը նվիրված վեհաժողով

Կրթական 2015-04-07

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված սոցիալական ներառականության թեմայով ազգային պատանեկան վեհաժողովին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է, որ կրթության իրավունքի և կարիքների իրացման համար բոլոր երեխաների համար, անկախ նրանից՝ սոցիալական կարգավիճակից, ստեղծվեն հավասար նպատակային հնարավորություններ. «Ես համոզված եմ, որ կրթությունը ոչ թե կարիք է, այլ իրավունք:
 
Անչափ կարևոր է, որ մեր պետությունը կարողանա բոլոր երեխաների համար ստեղծել մեկնարկային հավասար պայմաններ, որպեսզի մենք Հայաստանում հնարավորություն ունենան նպատակային կրթություն ապահովել յուրաքանչյուր երեխայի համար»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ ներառական կրթության ուղղությամբ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են կատարվել: 
 
Ծրագրի  շրջանակում հայ պատանիներն անդրադարձ են կատարել սոցիալական ներառման և հաշմանդամության հարցերին, իսկ ավագ դպրոցի 50 ուսուցիչ մասնակցել են վերապատրաստումների և քննարկել  Նյու Յորք Թայմսի բեսթսելեր «Հրաշք» վեպը դասապլաներում ընդգրկելու հարցը: Գիրքը դեսպանության աջակցությամբ թարգմանվել է հայերեն: 
 
Միջացառման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել Հայաստանում ներառական կրթության կազմակարպման խնդիրներին:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: