Նորություններ

Անդրադարձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Dasaran» կրթական ծրագրի համագործակցությանը

Կրթական 2015-03-31

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և «Dasaran» կրթական ծրագրի համագործակցությունը հայտնվել է հայկական լրատվամիջոցների և հեռուստատեսության, մասնավորապես՝ Շողակաթ հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և «Dasaran» կրթական ծրագրի միջև ս.թ. մարտի 27-ին կնքվել էր փոխըմբռնման հուշագիր:
 
Հուշագրով նախատեսվում է «Dasaran»-ի կայքում «Հոգևոր անկյուն» պաշտոնական էջի ստեղծում, այդ էջի առավել ակտիվ մասնակիցների խրախուսում՝ նրանց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության հնարավորություն ընձեռելով:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: