Նորություններ

«Կոմիտաս. Կարոտի կռունկ»

Ուշագրավ 2015-03-30

2015թ. մարտի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հասարակությանը կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը։ Ֆիլմ-ներկայացումն արտացոլում է Կոմիտաս մարդու, Կոմիտաս երգահանի, Կոմիտաս հոգևոր առաջնորդի, բանաստեղծի, հայրենասերի և փիլիսոփայի տարագիր կյանքի գեղեցիկ և միևնույն ժամանակ ողբերգական պահերը:

Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների:

Ֆիլմ-ներկայացման սցենարի հեղինակը, ռեժիսորը, երաժշտական խմբագիրը և Կոմիտասի դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ վարչապետի ոսկե և ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալակիր, ՀՀ հանրային հեռուստառադիոյի վաստակավոր խոսնակ-ասմունքող Ս. Նաջարյանն է:
 
Այն դիտել են աշխարհի տարբեր երկրներում: Իր դաստիարակչական-ուսուցողական բնույթով այս ֆիլմ-ներկայացումը ուղերձ է երիտասարդ սերնդին ու նաև օտարազգիներին, որ, այո´, եղել է Հայոց ցեղասպանություն և այն պետք է ոչ միայն ընդունել, գիտենալ, այլ նաև դատապարտել և պահանջել:
 
«Կոմիտաս.Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումն արժեքավոր է իր փաստագրական-գեղարվեստական որակներով: Ներկայացումից հետո կանցկացվի «Հայաստանը հոգու աչքերով» խորագրով 92-ամյա նկարիչ Գրիգոր Տեր-Ավագյանի ջրաներկ նկարների ցուցահանդեսը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: