Նորություններ

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ

Ուշագրավ 2015-03-27

Երևանում անցկացվում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Մշակութային ծրագրի նպատակն է նպաստել երեխաների և պատանիների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանն ու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը:
Շաբաթվա ամենամյա կազմակերպումն ակնկալում է մանուկների և պատանիների շրջանում գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն և մանկապատանեկան գիրք-ընթերցող կապի ամրապնդում: 
 
Թիրախային խմբերն են` մանուկներ, պատանիներ, մանուկների համար ստեղծագործող արվեստագետներ և մանկապատանեկան գրքի ու երաժշտության ոլորտների աշխատակիցներ:
   
Մինչև ապրիլի 2-ը շարունակվող Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումների շրջանակում գրադարանում կանցկացվեն ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, երաժշտական կոլեկտիվ ունկնդրումներ, վիկտորինաներ, մրցույթներ և այլ միջոցառումներ: 
 
Իսկ փակման օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսություն:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: