Նորություններ

Պարզվում է՝ Էյնշտեյնը ճիշտ չէր

Ուշագրավ 2015-03-26

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նշանավոր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ չէր, երբ կասկածելի էր համարում, որ խճճվածության վիճակում կարող է գտնվել ոչ միայն երկու քվանտային մասնիկ, այլև մեկը:

Քվանտային մասնիկները գտնվում են քվանտային խճճվածության վիճակում, և միևնույն ժամանակ նրանց քվանտային դրությունը փոխկապակցված է:

Գիտնականները պարզել են, որ մեկ մասնիկը ևս կարող է գտնվել քվանտային խճճվածության վիճակում:

Պնդելով, որ ալիքային գործառույթի ոչ տեղային ակնթարթային կոլապսը հակասում է քվանտային մեխանիկայի սկզբունքներին, Ալբերտ Էյնշտեյնը 1927թ.-ին այն «հեռավոր գործողություն» անվանեց:
 
Փորձարկման ընթացքում գիտնականները չափել են ֆոտոնի վիճակը լաբորատորիաներից մեկում և ստուգել են` արդյո՞ք այն կոլապս կառաջացնի մեկ այլ լաբորատորիայում:
 
Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ Էյնշտեյնը ճիշտ չէր, և մեկ մասնիկը ևս կարող է գտնվել քվանտային խճճվածության վիճակում:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: