Նորություններ

Ցուցահանդես Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»-ում

Ուշագրավ 2015-03-02

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես բացվի:
Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչները:
 
Նրանք քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:
 
«Մետրոպոլիտեն»-ի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, շրջեցին մշակութային օջախի տարածքով, դիտեցին առկա ցուցանմուշները:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: