Նորություններ

«Նեմեսիս գործողությունը»

Ուշագրավ 2015-02-28

ՀՀ մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի «Սիժեստ» հրատարակչությունը համատեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացրել են «Նեմեսիս գործողությունը» գրքի հայերեն թարգմանության տպագրությունը:
Գրքում ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:
 
«Նեմեսիս գործողությունը» գրքի պատկերապատման սցենարիստներն են Ժան-Բլեզ Ջիանը և Ժան Վարուժանը, պատկերապանումների հեղինակը՝ Պաուլո Կոսսին:
 
Գրքի ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է Փարիզում 2014 թվականին «Համազգային» կազմակերպության և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: