Նորություններ

Փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կանոկարգում

Կրթական 2015-02-28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի ասուլիսը: ԲՈՀ-ի նախագահը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման կանոկարգում կատարված փոփոխությունները: Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ դեռևս 1990-ականներին ստեղծված կանոնակարգը, որը կառավարությունը հաստատել էր 1997 թվականին, չէր ներառում մի շարք խնդիրների կարգավորման մեխանիզմներ, և փոփոխությունները հասունացած էին:
Կատարված փոփոխություններից ԲՈՀ-ի նախագահն առանձնացրել է ասպիրանտուրայի և հայցորդության համակարգերում կատարված փոփոխությունները: Փոփոխություն է կատարվել նաև թեկնածուական և դոկոտորական գիտական աստիճանների շնորհման կարգում գիտական հոդվածների պահանջների վերաբերյալ: 
 
Նոր կարգով գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար հայցորդը պետք է ունենա կամ երեք գիտական հոդված` մեկն առանց համահեղինակների, ընդ որում՝ դրանցից մեկը պետք է հրապարակված լինի միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրում կամ էլ 6 գիտական հոդված Հայաստանի գիտական ամսագրերում` երկուսն առանց համահեղինակների:
 
Այս փոփոխությունները չեն վերաբերում նրանց, ում գիտական թեման հաստատվել է մինչև 2015-ի հունվարը, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի: Իսկ դոկտորական աստիճանի համար, եթե նախկինում նախատեսվում էր 5 գիտական հոդվածի հրապարակում արտասահմանյան պարբերականներում` առանց մասնավորեցնելու, թե որ պարբերականների մասին է խոսքը, ապա այժմ պայմանը հետևյալն է՝ 5 գիտական հոդված դարձյալ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված պարբերկաններում:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: