Նորություններ

Հայտնի է Աբրահամի հաջորդ մրցակիցը

Սպորտ 2015-02-27

Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: “WBO”-ն հայտնել է մենամարտը կազմակերպելու վերաբերյալ բանակցություններն սկսելու անհրաժեշտության մասին:

Մենամարտը պետք է տեղի ունենա բանակցությունների ավարտից հետո` 90 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:
 
2012թ. օգոստոսին Աբրահամը հաղթանակ է տարել Շտիգլիցի նկատմամբ՝ նվաճելով տիտղոսը:
 
2013թ. մարտին Շտիգլիցը հասավ ռևանշի, 2014թ. մարտին դարձյալ հաղթեց Աբրահամը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: