Նորություններ

Շնորհակալական նամակ՝ հասցեագրված «Dasaran»-ին

Կրթական 2015-02-25

Երևանի քաղաքապետարանի Էդ. Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի տնօրինությունը, մանկավարժական, աշակերտական և ծնողական խորհուրդն իր խորին շնորհակալությունն է հայտնել «Dasaran» կրթական ծրագրին համագործակցության համար:

«Հարգելի´ գործընկեր, Դուք կարողանում եք համատեղել օգտակարն ու գեղեցիկը, որի արդյունքում շահում է միայն այսօրվա դպրոցն ու դպրոցականը, ով վաղվա պետության հիմնաքարն է:

Հպարտությամբ ենք նշում, որ մեկ անգամ չէ, որ մեր կրթօջախն արժանացել է Ձեր ուշադրությանն ու, ինչու ոչ, նաև արժանի գնահատանքին, որն էլ ավելի է նպաստել կրթօջախի ուսումնական գործընթացի բարելավմանը»,-նշվում է շնորհակալական նամակում:
 
Դպրոցը ևս մեկ անգամ հայտնում է իր խորին շնորհակալությունը և ակնկալում շարունակական համագործակցություն:
 
Նման գնահատանքն էլ ավելի է պարտավորեցնում «Dasaran» կրթական ծրագրի անձնակազմին և ոգեշնչում առավել մեծ նվիրումով կյանքի կոչելու նորանոր գաղափարներ:

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: