Նորություններ

Ցուցադրվել է «Ցեղասպանության որբերը» ֆիլմը

Ուշագրավ 2015-02-24

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամերիկյան “The Maple Theater” կինոթատրոնը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմն աշխարհի ամենախոշոր որբանոցի մասին է, որը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մեկ հարկի տակ ապաստան էր տվել 22 հազար երեխայի: «Մեկ հարյուրամյակ անց այդ սարսափելի պատմությունները շարունակում են ապրել վերապարծների և նրանց ընտանիքների միջոցով»,- գրում է ֆիլմին անդրադարձած պարբերականը:
 
Ֆիլմի ռեժիսորն է Բարեդ Մարոնյանը, ով ոգեշնչվել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի՝ բրիտանական “The Independent” թերթում հրապարակված «Հայոց ցեղասպանության կենդանի ապացույցը» հոդվածից: 
 
Փաստեր, վիճակագրություն և վավերագրեր գտնելու նպատակով ռեժիսորն օգտվել է սկանդինավյան, գերմանական և հայկական արխիվներից: Գերմանական ազգային արխիվներում նա գտել է 22 հազար որբերին պատկերող հազվագյուտ լուսանկար, որն էլ հետո Մարոնյանը մարմնավորել է իր ֆիլմում:
 
«Դու կարողանում ես պատկերացնել նրանց ցավը, թե ինչ է կատարվել նրանց մտքերում և դրանք կապել քո լսած պատմությունների հետ»,- նշել է Մեծ Դեթրոյթի շրջանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի անդամ Ջոն Զատիկյանը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: