Նորություններ

Մեր արժանապատվության բանակը

Կրթական 2015-02-19

Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց հայոց հաղթանակած բանակի ծննդյան 23-րդ տարեդարձը: Վաղ առավոտից դպրոցում հնչում էին հայրենասիրական երգեր, և տիրում էր տոնական մթնոլորտ:
Այն սկսվեց առավոտյան տողանով և շարունակվեց նիստերի դահլիճում: Միջոցառման ժամանակ զեկուցումով հանդես եկավ պատմության ուսուցչուհի տիկին Գ. Սարգսյանը:
 
Անցկացվեց մրցույթ-վիկտորինա դպրոցի բարձր դասարանների աշակերտների միջև: Աշակերտները հանդես եկան «Կարմիր», «Կապույտ», «Նարնջագույն» թիմերով, որոնք ցույց տվեցին իրենց գիտելիքները Հայոց պատմություն, Նախնական ռազմական պատրաստակամություն առարկաներից: 
 
Հաղթեց «Նարնջագույն» թիմը: Դպրոցում նախօրոք հայտարարվել էր շարադրությունների և նկարների մրցույթ: Հաղթողները պարգևատրվեցին դպրոցի տնօրինության կողմից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: