Նորություններ

Միջոցառում Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում

Կրթական 2015-02-19

Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում կայացավ «Հայոց բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագիրը կրող միջոցառումը: Ներկա էին ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ-լեյտենանտ Մ.Ս. Սարգսյանը, գնդապետ Գևորգյանը, մայոր Տոնոյանը, քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Ա. Ամիրյանը և ուրիշներ:

Միջոցառումն ուներ ռազմահայրենասիրական բովանդակություն:

Այն սկսվեց Արցախյան պատերազմի լուսաբանմամբ, այնուհետև երեխաները ներկայացրեցին Շուշիի ազատագրումը, սպարապետ Վ.Սարգսյանի դերը Արցախյան հերոսամարտում և հայոց բանակի կազմավորման հարցում:

Միջոցառումն ավարտվեց պատերազմի հաղթական ավարտով և հայոց բանակի սպարապետի ուղերձով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: