Նորություններ

Միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 դպրոցում

Կրթական 2015-02-19

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տոնակատարություն էր՝ նվիրված էր Հայոց բանակի 23-րդ տարեդարձին: Հայրենիքն անգնահատելի և անփոխարինելի արժեք է, որի համար մտահոգ պետք է լինի ամեն մի հայ: Եվ այդ սրբության պաշտպանության առաջին գծում միշտ հայ զինվորն է կանգնած:

Թող խաղաղություն լինի, թող պաշտպանված լինեն մեր սահմանները և ամուր մնա Հայոց բանակը:

Միջոցառման խորհուրդը հայրենասիրական երգերի, տողերի և խրոխտ պարերի մեջ էր:
 
Դպրոցում պատշաճ մակարդակի վրա է ռազմահայրենասիրական   դաստիարակությունը, որի համար էլ տնօրեն տիկին Ա. Գրիգորյանը 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Ա. Մակարյանի կողմից պարգևատրվեց հատուկ շնորհակալագրով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: