Նորություններ

«Հարի Փոթերը և ամբողջ թվերը»

Կրթական 2015-02-20

Օրերս Երևանի Ա.Դ.Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հ.Ավագյանը կազմակերպել էր ինտերակտիվ դաս-խաղ 6-ի «գ» դասարանի աշակերտների համար:

Դասին ներկայացվեց «Հարի Փոթերը և ամբողջ թվերը» վերնագրով ինտերակտիվ շնորհանդես, որի ընհթացքում ժամանակակից հեքիաթային հերոսները զանազան հարցեր ու առաջադրանքներ էին ուղղում երեխաներին:

Աշակերտները ներկայացան «Աստղ», «Ադամանդ», «Գիսաստղ» և «Կայծակ» թիմերով: Դասի սկզբում թիմերը ողջունեցին միմյանց, ապա նախապես ընտրված թիմի ավագները ներկայացրեցին իրենց նշանաբանները և ստացան «փոխանցման  թերթիկներ», որոնցում պիտի լրացնեին հեքիաթային հերոսների առաջադրած հարցերի պատասխանները:  

Ըստ խաղի կանոնի՝ ամեն ճիշտ պատասխանի համար թիմն ստանում  էր 1 միավոր: Խաղի ավարտին հաղթեց «Կայծակ» թիմը: Արտասովոր դասը հագեցած էր նոր մեթոդներով ու հնարներով, որոնք հիացմունք և հետաքրքրություն առաջացրեցին մաթեմատիկա առարկայի հանդեպ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: