Նորություններ

Ազգային պատկերասրահը հյուրընկալեց Երևանի թիվ 66 դպրոցի սաներին

Կրթական 2015-01-31

Հաջորդ դպրոցը, որին հյուրընկալեց Հայաստանի ազգային պատկերասրահը Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցն էր: Նույն դպրոցի 5-ի «բ» դասարանի աշակերտները մասնակիցը դարձան ինտերակտիվ շրջայցի, դիտեցին նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանի աշխատանքները:

Ինտերակտիվ դաս-շրջայցի նպատակն էր ծանոթացնել աշակերտներին հայ նշանավոր քանդակագործի կյանքին և նրա կերտած աշխատանքներին, որոնք քանդակագործի կտակի համաձայն՝ հանձնվել են Հայաստանի Հանրապետության ազգային պատկերասրահին:

Աշակերտները լսեցին քանդակագործի կյանքի ու գործունեության մասին, այնուհետև ստացան հանձնարարություն՝ նկարելու որևէ արձան, քանդակ: Երեխաները սիրով իրենց տեսածը հանձնեցին թղթին: Ձևավորվեց գուցե անվարժ, բայց սիրով պատկերված նկարների հավաքածու:
 
«Dasaran» կրթական ծրագրի և Ազգային պատկերասրահի աշխատակիցների համատեղ նախաձեռնությունը դարձավ արվեստին առնչվելու, գեղեցիկին հաղորդակից լինելու և այն գնահատելու լավագույն դաս: Բավարարված և գոհ էին թե՛ աշակերտները, թե՛ մեծերը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: