Նորություններ

Կայացել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստը

Կրթական 2015-01-31

Արցախի վարչապետ, ԱրՊՀ գիտական խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստը: Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բուհը մասնագետներ է պատրաստել 33 մասնագիտությունների գծով։
Ի դեպ, մասնագիտությունների ցանկը կազմելիս համալսարանում հաշվի են առնվել պետական քաղաքականության առաջնահերթություններն ու աշխատաշուկայի պահանջները։ Համալսարանի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2666, որոնցից առկա բաժնի ուսանողներ՝ 1469, որոնցից էլ 571-ն ընդգրկված է եղել անվճար ուսուցման համակարգում։ 
 
Մագիստրատուրայի ուսանողների թիվը կազմել է 547։ Ուսանողների 19 տոկոսը բակալավրիատում և 30 տոկոսը՝ մագիստրատուրայում տնտեսաիրավաբանական ֆակուլտետից են։ Ըստ Մ. Մինասյանի՝ նշված ժամանակահատվածում պետհամալսարանի ասպիրանտների թիվը կազմել է 44։ Վերջին 5 տարիներին շրջանավարտների 25 տոկոսը տնտեսագետներ և իրավաբաններ են եղել, 5,8 տոկոսը՝ ֆիզիկներ և մաթեմատիկներ։ 
 
Անդրադառնալով ԱրՊՀ-ում հաշվետու ժամանակահատվածում ուսման առաջադիմության հարցին՝ Մ. Մինասյանը նշեց, որ առկա համակարգի ձմեռային քննաշրջանում բակալավրատում սովորող 1492 և մագիստրատուրայում սովորող 425 ուսանողների առաջադիմությունը կազմել է համապատասխանաբար՝ 85 և 92 տոկոս, իսկ գերազանցիկների թիվը համապատասխանաբար 183 և 79։ 
 
Առկա ուսուցման ամառային քննաշրջանին մասնակցած բակալավրիատից 1469, մագիստրատուրայից 274 ուսանողի ընդհանուր առաջադիմությունը կազմել է համապատասխանաբար 87,5 և 98 տոկոս։ Պետական համալսարանում 2013-2014 ուստարում կայացել են մեկ տասնյակից ավելի գիտաժողովներ։ Ձևավորվել է ուսանողական գիտական ընկերություն։ Ընդհանուր առմամբ ԱրՊՀ դասախոսները հրապարակել են 184 գիտական աշխատանքներ, որը նախորդ ուստարվա ցուցանիշը գերազանցում է 15 տոկոսով։ 
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: