Նորություններ

Համազգային թատրոնը՝ թատերական փառատոնի մասնակից

Ուշագրավ 2015-01-31

Համազգային պետական թատրոնը կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով:

Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը անցկացվող թատերական փառատոնին կներկայացվի Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները:

Սան-Ֆրանցիսկոյում փետրվարի 15-ին կցուցադրվի «44 աստիճանի վրա» ներկայացումը: Փետրվարի 21-ից մարտի 1-ը Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում Համազգային պետական թատրոնը հանդես կգա «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով: 
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: