Նորություններ

Այց Ազգային պատկերասրահ

Կրթական 2015-01-30

«Dasaran» կրթական ծրագրի և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ նախաձեռնության շրջանակում շարունակվում են հանրակրթական դպրոցների աշակերտների այցերն Ազգային պատկերասրահ: Այս անգամ պատկերասրահի հյուրերն էին Երևանի թիվ 197 հիմնական դպրոցի 6-ի «3» դասարանի աշակերտները:

Դպրոցականները մասնակցեցին ինտերակտիվ շրջայցի, եղան քանդակագործ Հակոբ Գյուրջյանի սրահում և ծանոթացան նրա հրաշագործ քանդակներին:

Տեղեկացան նաև քանդակի տեսակների՝ կիսանդրու, գլխաքանդակի, բարձրաքանդակի, հարթաքանդակի մասին: Հատկապես գնահատեցին Շիրվանզադեի մարմարե քանդակը:
 
Աշակերտներին զարմանք պատճառեց այն փաստը, որ Հակոբ Գյուրջյանը Բեթհովենին քանդակել է փակ աչքերով: Հայ արվեստի բաժնում աշակերտները հետաքրքրությամբ ցանոթացան հայ նշանավոր գեղանկարիչների անկրկնելի կտավներին:
 
Մեծ տպավորություններով  նրանք վերադարձան՝ հաստատապես որոշելով դարձյալ այցելել մշակութային այդ եզակի օջախը: Այցելությունից հետո Ազգային պատկերասրահն այլ գույներով ներկայացավ թիվ 197 դպրոցի սաներին:
 
Հիշեցնենք՝ «Dasaran» կրթական ծրագրի և Հայաստանի ազգային պատկերասրահի այս համատեղ նախաձեռնությունը միտված է խթանելու դպրոց-մշակույթ կապի ամրապնդումը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: