Նորություններ

Կնքվել է եռակողմ հուշագիր

Կրթական 2015-01-30

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներկա է եղել բուհի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է այս նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն նոր խթան է նպատակային կրթական ծառայությունների մատուցման տեսանկյունից. «Բուհի կարևոր առաքելությունը նպատակային մասնագետներ պատրաստելն է, և ես գործընկեր գերետեսչությունների այս նախաձեռնությունը հատկանշական եմ համարում նեղ մասնագետների պատրաստման տեսանկյունից: 

Այս ծրագիրը որոշակի պատվեր է բուհին՝ պատրաստելու այնպիսի կադրեր, որոնք ապագայում պահանջված կլինեն աշխատաշուկայում»,- նշել է Ա. Աշոտյանը:
 
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իրենց խոսքում կարևորել են նախաձեռնությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կնպաստի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը:
 
Միջոցառմանը մասնակցել են նաև կրթության, առողջապահության և իրավական համակարգի ներկայացուցիչներ:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: