Նորություններ

«Պատանի նկարիչ»-ը «Էպիկենտրոն»-ի ուշադրության կենտրոնում

Կրթական 2015-01-29

«Dasaran» կրթական ծրագրի և իր գործընկեր «NURCARD» կուտակային ծրագրի համատեղ իրականացրած «Պատանի նկարիչ» մրցույթը լայն արձագանք է գտել ոչ միայն հասարակության, այլև համացանցային և հեռուստատեսային լրատվամիջոցների շրջանում:

Այսպես, նկարչական մրցույթի մրցանակաբաշխության ու ամփոփման հանդիսավոր արարողությանն է անդրադարձել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը:

Ներկայացվել են մրցույթի անվանակարգերը («Միասին մենք ընտանիք ենք», «Միասին մենք ընկերներ ենք» և «Միասին մենք թիմ ենք») և այդ անվանակարգերում հաղթող աշակերտները, որոնք պարգևատրվել են արժեքավոր մրցանակներով:

Հիշեցնենք՝ «Պատանի նկարիչ» մրցույթի մրցանակաբաշխության և ամփոփման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 24-ին:
 
Մրցույթը, որում հաղթող ճանաչվեց ընդհանուր առմամբ 25 աշակերտ, նպատակաուղղված էր աշակերտների շրջանում ստեղծագործական մտքի և նկարչական տաղանդի դրսևորմանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: