Նորություններ

Ես սիրում և կարդում եմ հեքիաթներ

Կրթական 2015-01-27

Օրերս Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում 5-րդ և 6-րդ դասարանցիների համար անցկացվեց մրցույթ-վիկտորինա՝ «Ես սիրում և կարդում եմ հեքիաթներ» խորագրով: Երախաներին հանձնարարվել էր ձմեռային արձակուրդների ընթացքում ուշադիր ընթերցել այն հեքիաթները, որոնց բովանդակության շուրջ էլ կազմվել էին վիկտորինայի հարցերը:

Մրցույթ-վիկտորինայի ընթացքում երեխաներն ակտիվորեն և մեծ ոգևորությամբ էին պատասխանում Շարլ Պերրոյի «Կաախարդուհին», «Քնած գեղեցկուհին», Անդերսենի «ջրահարսը» և Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը» հեքիաթների բովանդակությանը  վերաբերող հարցերին:

Ճիշտ պատասխանների համար աշակերտներն ստանում էին աստղիկներ: Յուրաքանչյուր փուլի մասնակցեցին չորս աշակերտ: Երկու աստղիկ ստանանալուց հետո աշակերտն  անցնում էր հաջորդ փուլ և ստանում էր արծաթե մեդալ: 
Երկու աստղ ևս ստանալուց հետո նա կանգնում էր հաջորդ հաթակում և ստանում էր ոսկե մեդալ: Հանդիսատեսը ևս հնարավորություն ուներ աստղ ստանալու և խաղին մասնակցելու:
 
Մրցույթն ընթացավ 4 փուլով: Ավարտին 12 աշակերտ արժանացան «Հեքիաթի  գիտակ»  և «Լավագույն ընթերցող» մրցանակների: Իսկ 6-րդ «բ» դասարանի աշակերտուհի Սյուզաննա Սահակյանը, ստանալով 2 ոսկե մեդալ , ճանաչվեց մրցույթ-վիկտորինայի հաղթող:
 
Հեքիաթների կախարդական աշխարհն իր գիրկն էր առել երեխաներին, որոնք անհամբեր  սպասում են հաջորդ մրցույթին: Նրանք ցանկություն հայտնեցին ընթերցել նորանոր հեքիաթներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: