Նորություններ

Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես

Ուշագրավ 2015-01-27

Օսլոյում` «Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում, կայացել է նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին:
Առանձին ելույթներով հանդես են եկել իրավաբան Հեննե Սոֆի Գրեվեն, պատմաբան, վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենը, գրող և թուրքագետ Յուջին Շուլգինը:
 
Բորդ Լարսենն իր ելույթում ընդգծել է, որ հայերի հետ կատարվածը միանշանակորեն ցեղասպանություն է, որն իրավական կատեգորիա է դրանից բխող իրավական հետևանքներով: 
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Հաննե Սոֆի Գրեվեն իր խոսքում նշել է. «Հայոց ցեղասպանությունը չպետք է ժխտվի: Դա ցեղասպանություն էր իր ամենադաժան դրսևորումներով»:
 
Շնորհանդեսին դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով հանդես եկավ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանը:
 
Միջոցառմանը մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: