Նորություններ

Ուսանելի սեմինար Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում

Կրթական 2015-01-26

2015թ. հունվարի 22-ին Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի հոգեբան Ն. Մուրադյանը և բուժքույր Ն. Սեյրանյանը կազմակերպել էին համատեղ սեմինար՝ նվիրված մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման կանոնների ուսուցանմանը:

Սեմինարը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում հոգեբանը ներկայացրեց, թե ինչ է հոգեկան առողջությունը, ինչ գործոններ են անդրադառնում դրա վրա, մասնավորապես՝ ներկայացրեց, թե որոնք են համարվում արտակարգ իրավիճակներ, վարքագծի ինչպիսի ձևեր են մարդիկ դրսևորում այդպիսի իրավիճակներում, ինչպես պահպանել հոգեկան կայունությունը արտակարգ իրավիճակներում, անդրադարձավ սթրեսին, դրա փուլերին, հաղթահարման ուղիներին: 

Սեմինարի երկրորդ մասում բուժքույրը խոսեց մարդու ֆիզիկական առողջության և դրա պահպանման կարևորության մասին: Ներկայացրեց առաջին բուժօգնության կանոնները արյունահոսության, ուշագնացության, կոտրվածքների, այրվածքների դեպքում:
 
Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին սեմինարին, տալիս իրենց հետաքրքրող հարցերը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: