Նորություններ

Կայացել է ՀՊՏՀ նիստը

Կրթական 2015-01-24

Կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը գլխավորել է ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2014 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով:
Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը:
 
Կորյուն Աթոյանի խոսքով բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը:
 
Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2014 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2014 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2015 թ բյուջեն:
 
Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ համալսարանի ղեկավարությունն ու աշխատակազմը ջանքեր չեն խնայել լուծելու 2014թ. համալսարանի առջև դրված խնդիրները մերօրյա մարտահրավերներին դիմագրավելու և զարգացում ապահովելու հարցում:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: