Նորություններ

Ջրօրհնեքի արարողություն Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում

Կրթական 2015-01-23

2015 թ. հունվարի 14-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում ջրօրհնեքի արարողության էր: Մինչ արարողակարգի սկսելը 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին Գյումրու անմեղ զոհերի հիշատակը, հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը հոգեհանգստի աղոթք կարդաց զոհերի հոգիների հանգստության համար:
Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը կատարեց ջրօրհնեքի արարողությունը: Արարողակարգն սկսեց Տերունական աղոթքով, ապա օրհնվեց ջուրը, դպրոցը:
 
Ներկաները օրհնված ջուրը տարան իրենց օջախները, որպեսզի այդ ջրով օծեն իրենց տները:
 
Ներկա գտնվելով ջրօրհնեքի արարողությանը` աշակերտները ևս մեկ անգամ ստացան hոգևոր սնունդ և քրիստոնեական դաստիարակություն: Այս արարողությունն արդեն ավանդույթ է դարձել  Գուգարքի ավագ դպրոցում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: