Նորություններ

«Տեսնես` լա՞վ է, թե՞ վատ»

Կրթական 2015-01-23

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 2 «ա» դասարանում (դասվար Ա. Բաղդասարյան) անցկացվեց «Տեսնես` լա՞վ է, թե՞ վատ» խորագրով բաց դաս: Աշակերտները ներկայացրեցին «Տղան և մրջյունը» բանաստեղծությունը: Դասը նպատակ ուներ սովորողներին ընդգրկել խմբային աշխատանքներում, մղել՝ հաղորդակցվելու միմյանց հետ, սովորելու ու սովորեցնելու միմյանց և ածանցյան խմբերում հանդես գալ իրենց ձեռքբերումների հաղորդմամբ:

Ուսումնասատիարակչական հարցերն այնքան բազմաբովանդակ են, որ մեկ մեթոդով հնարավոր չէր փնտրել դրանց սպառիչ լուծումները: Ահա, թե ինչու ուսուցման պրոցեսում ուսուցչուհին զուգակցեց բազմաթիվ մեթոդական հնարներ:

Դասն ուներ խթանիչ մուտք, երեխաներին ողջունեց փոքրիկ մրջյունը, այցելեց «Բարի թզուկը» իր հետ բերելով «Իմաստուն ոզնուն» և իմաստության արկղիկը: Դասարանը ձևավորված էր թեմային համապատասխան:
 
Երեխաները ներկայացան արտահայտիչ սահուն խոսքով, արտահայտեցին իրենց վերաբերմունքը աշխատասիրության վերաբերյալ:
Դասը համեմվեց գեղեցիկ տիկնիկային ներկայացումով, առած- ասացվածքով, երգ ու պարով: 
 
Աշակերտները հասկացան, որ պետք է շատ աշխատեն, լավ սովորեն, նմանվեն ժրաջան մրջյունին: Պետք է հավաստել, որ դասն անխոս հաջողված էր, դրա մասին էին բազում  ուրախ աչքերը և ժպտացող հայացքները: Ներկաները հեռացան խորապես տպավորված:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: