Նորություններ

Նոր գիտական կենտրոն և լաբորատորիաներ ԵՊՀ-ում

Կրթական 2015-01-23

Գիտակրթական ոլորտում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և առավել լավ արդյունքներ գրանցելու համար ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ԵՊՀ-ում ստեղծվել են գիտական կենտրոն ու լաբորատորիաներ: Ֆիզիկայի ֆակուլտետում ստեղծված լաբորատորիան զբաղվելու է քվանտային տեխնոլոգիաների և նոր նյութերի ուսումնասիրությամբ:

Լաբորատորիան ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Կրյուչկյանը: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նորաստեղծ գիտական ստորաբաժանումը կոչվում է Մաթեմատիկական հետազոտությունների կենտրոն:

 
Այն գործելու է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանի ղեկավարությամբ: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացված լաբորատորիայում հետազոտվելու են տարօրինակ քվարկները սպիտակ թզուկներում և նեյտրոնային աստղերում:
 
Լաբորատորիայի գիտական ղեկավարն է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Վարդանյանը: Նորաստեղծ լաբորատորիաներից միակը, որը զբաղվելու է լեզվաբանական խնդիրներով, գործելու է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում:
 
Այն կրում է «Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» անվանումը, իսկ գիտական ղեկավարն է Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: