Նորություններ

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Իսպանիայում

Ուշագրավ 2015-01-23

«Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով շրջիկ ցուցադրություն է բացվել Իսպանիայում: Ցուցադրության անցկացումը նպատակաուղղված է տեղեկացնելու հանրությանը Հայոց ցեղասպանության մասին: «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» ցուցադրությունը կազմակերպվել է «Մադրիդի հայեր» ասոցիացիայի նախաձեռնությամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
«Առաջին անգամ է նմանօրինակ միջոցառում կազմակերպվում Իսպանիայում: Այն հնարավորություն է ընձեռում լուսանկարների միջոցով ավելի լավ տեղեկացված լինել 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
 
Ցեղասպանությունն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ, որին զոհ է գնացել 1.5 մլն մարդ, մնացյալ ողջ ժողովուրդն էլ տեղահանվել է իր պատմական բնակավայրից»,-գրում է մադրիդյան պարբերակններից մեկը:
 
Այնուհետև նշվում է.«Այս երկար ու դժվարին  99  տարվա ընթացքում Ցեղասպանությունը չի ընդունվել ինչպես որ հարկն է և շարունակում է հնչել որպես «ոչ պաշտոնական» իրողություն մարդկության համար: 
 
Ցուցադրության նպատակն է փոխել այս մտածելակերպը, այցելուներին հնարավորություն տալ ճանաչելու 20-րդ դարի ամենակարևոր հանցագործությունը` Մեծ եղեռնը»:
 
Ցուցադրությունն անց է կացվում Մադրիդի շրջանի Ալկարա դե Էնարես քաղաքի «Կինտա դե Սերվանտես» սրահում:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: