Նորություններ

Կանցկացվի «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթը

Ուշագրավ 2015-01-22

2015 թվականի մարտի 25-ից մայիսի 2-ը կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 8-րդ հանրապետական մրցույթը: Երգչախմբերի մրցույթը կընթանա երկու փուլով` առաջին փուլը ս.թ. մարտի 25-ից ապրիլի 10-ը, երկրորդը ս.թ. ապրիլի 25-26-ին:
Մրցույթը կավարտվի գալա համերգով և մրցանակաբաշխությամբ` ս.թ. մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների մանկապատանեկան երգչախմբերը:
 
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված դիրիժորների և խմբավարների ղեկավարությամբ գործող երգչախմբերը չեն կարող մասնակցել մրցույթին:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: