Նորություններ

Տարեվերջյան ամփոփումներ

Կրթական 2014-12-20

ԵՊՀ ֆակուլտետներն ամփոփել են անցնող ուսումնական տարին: ԵՊՀ ֆակուլտետների խորհրդի տարեվերջյան նիստերը մեկնարկել են դեռևս անցած ամիս:

Յուրաքանչյուր ֆակուլտետ նախ ամբիոնների ներսում քննարկումներ է անցկացրել՝ գնահատելով ամբիոնի աշխատանքները, այնուհետև դեկանը խորհրդի նիստում տարեկան կտրվածքով ներկայացրել է ֆակուլտետի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները: 

Ֆակուլտետային խորհրդի անդամները գնահատում են դեկանի և ֆակուլտետի աշխատանքները, հանդես գալիս կոնկրետ առաջարկություններով և բարձրացնում ֆակուլտետում կամ ամբիոններում առկա խնդիրները: 
 
Տարեվերջյան նիստերին մասնակցել են նաև ԵՊՀ ռեկտորը կամ պրոռեկտորները: ԵՊՀ բոլոր ֆակուլտետների խորհրդի նիստերում դեկանների ներկայացրած հաշվետվությունները գնահատվել են դրական:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: