Նորություններ

Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը

Ուշագրավ 2014-12-20

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի նախապատրաստած ելույթը:
Կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սյուիտը (Erich Wolfgang Korngold – The Adventures of Robin Hood Suite), Սամուել Բարբերի Ջութակի կոնցերտը (Samuel Barber – Violin Concerto) և Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» (George Gershwin – An American in Paris) ստեղծագործությունները:
 
Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Պյոտր Տարչոլիկը։ Համերգը ձայնագրվելու է Լեհաստանի հանրային ռադիոյի համար և հեռարձակվելու է ռադիոյով։ Համերգը կկայանա “NOSPR”-ու, որն այս պահին Եվրոպայի ամենանոր համերգասրահն է:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: