Նորություններ

Շախմատային անցուդարձ

Սպորտ 2014-12-19

Ալ Էյնում անցկացվելիք շախմատային մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը: Գլխավոր մրցավարն է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավում շրջանային մրցակարգով անցկացվող կանանց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5 միավորով և լեհ գրոսմայստերներ Կլաուդիա Կուլոնի ու Կարինա Շչեպկովսկա-Հորովսկայի հետ գլխավորում է աղյուսակը:
 
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովայում ընթացող մրցաշարում 5 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: 4,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Յուրի Վովկը (Ուկրաինա):
 
Աղբյուրը՝ www.armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: