Նորություններ

Ցերեկույթ՝ նվիրված Վահան Թոթովենցին

Կրթական 2014-12-18

Երևանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Վահան Թոթովենցին: Միջոցառումն անմոռաց ակնթարթներ պարգևեց ներկաներին, նրանց առջև բացեց 20-րդ դարի գրողներից մեկի՝ Վ.Թոթովենցի անհուն սիրո և անհուն ցավի լուսե աշխարհը:
VII «ա» դասարանի աշակերտները մանրամասնորեն ներկայացրեցին Թոթովենցի կյանքը, արտասանեցին նրա բանաստեղծություննեը, բեմականացրին արձակ բանաստեղծություններից մեկը:
 
Աշակերտները պատմեցին դրվագներ գրողի «Կյանքը հին հռոմեական  ճանապարհի վրա» վիպակից, խոսեցին նրա պատմվածքների մոտիվներով նկարահանված կինոնկարների մասին:
 
Միջոցառումն ասես մի չքնաղ ներբող էր, կարոտի մի քնքշագին մեղեդի՝ ձոնված Թոթովենցին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արաքսյա Հակոբյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: