Նորություններ

Խաղ-վիկտորինա

Կրթական 2014-12-18

Աշոցքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա, որը կազմակերպել էին աշակերտական խորհրդի նախագահ Արմեն Աբրահամյանը և փոխնախագահ Լուսինե Մոսկովյանը:

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները՝ փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել: 

Այսպես սկսվեց միջոցառումը: Վիկտորինայի հարցերն ընդգրկում էին հայ գրականության սկզբնավորումից մինչև հայ ժողովրդական դյուցազներգությունը:
 
Աշակերտները մեծ պատասխանատվությամբ յուրացրել էին 5-րդ դարը ՝ հայ գրականության ոսկեդարը: Խաղը հետաքրքիր էր ու բովանդակալից, միջոցառումը՝ ուսանելի:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: