Նորություններ

Դասը վարում են աշակերտները

Կրթական 2014-12-18

Աշոցքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում իրարանցում էր: Հայ գրականության դասը ուսուցչուհի Ա. Մելիքյանի փոխարեն պետք է անցկացներ աշակերտուհի Ռուզաննա Պետրոսյանը: Ռուզաննան նախապես իր ուսուցչուհի Ա. Մելիքյանի օգնությամբ կազմել էր դասի պլանը և ըստ այդմ էլ վարեց դասը: Դասի թեման Վարդան Այգեկցու առակներն էին: Ռուզաննան դասապրոցեսի սկզբում օգտագործեց «Մտագրոհ» մեթոդը:
Աշակերտներն ակտիվ էին, կարգապահ, չէին խանգարում իրենց «ուսուցչուհու» դասը: Աշակերտների ակտիվությունը մեծացավ, երբ Ռուզաննան դասը շարունակեց «Մտքերի   քարտեզագրում» մեթոդով:
 
Գրատախտակի  վրա  առաջացավ  շատ հետաքրքիր մի «աշխարհամաս», որտեղ ապրում  էին հենց իրենք՝ Ռուզաննայի աշակերտները: Դրան հաջորդեց նոր նյութի մատուցումը՝ Այգեկցու առակները, որը ներկայացվեց «Ծաղկային» մեթոդով:
 
Գրատախտակին գեղեցիկ ծաղկեփունջ նկարեց Սաթենիկը: Դասն ամփոփվեց հարցերի    միջոցով: Աշակերտներից Արտուշը և Միշան լրացումներ արեցին, իսկ Արթուրը «ուսուցչուհուն» փորձելու համար հարցեր տվեց:
 
Աշակերտները շատ լավ յուրացրեցին նոր նյութը: Վերջում «ուսուցչուհին» հանձնարարեց տանը կազմել խաչբառ Այգեկցու կյանքի վերաբերյալ: Դասն արդյունավետ էր և հագեցած բազմաթիվ մեթոդներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: