Նորություններ

Մի կաթիլ լույս մեզանից հետո…

Կրթական 2014-12-18

Աշոցքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Ավետարանական առակները հայկական դպրոցում» ծրագրով միջոցառումը: Այն կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Կարինե Խաչատրյանը: Միջոցառումը պարուրված էր աստվածաշնչյան ոգով և գրական գեղարվեստական շնչով:
5-րդ դասարանցիները բեմականացրեցին «Սերմնացանի առակը»: Նրանք նախ ներկայացրեցին, թե ինչու էր Հիսուսը հաճախ առակներով խոսում: Մեկնաբանեցին առակների ազդեցության մեծ ուժը, ապա առանձնացրեցին Տերունական առակները, որոնք առասպելական կամ հեքիաթային պատմություններ չէին: Այնտեղ չկային երգող կենդանիներ, թռչող գազաններ, խոսող թռչուններ: Դրանք վերցված էին իրական կյանքից, առօրյա կենցաղից:
 
Սերմնացանի առակում Հիսուսն իրեն ներկայացնում էր որպես սերմնացան` սերմնացանը ցորեն էր ցանում, իսկ ինքը Աստծո խոսքերն էր տարածում: Սերմերը իր քարոզներն էին, իսկ հողը, ապառաժ քարը, ճանապարհը և փշերը մարդիկ էին, որոնք տարբեր կերպ էին ընկալում և կատարում Աստծու պատվիրանները:
 
Առակի խորիմաստ բովանդակության նպատակն է բարի լինելն ու բարիք գործելը: Ինչպես Հիսուսն է ասում՝ «…այդ արեք ձեզ համար, մերձավորների համար և ողջ մարդկության համար»: Աշակերտների կատարմամբ հնչեցին նաև հոգևոր երգեր, գրական գեղարվեստական երկերից նմուշներ`նվիրված քրիստոնեությանը :                                                                                 
Մասնակիցները մեծ բավականություն ստացած հեռացան լեփ-լեցուն դահլիճից`իրենց հետ տանելով բարություն ու ջերմություն: Միաժամանակ կազմակերպվեց և անցկացվեց «Աստվածաշնչյան թեմաներով» նկարների ցուցահանդես, և լավագույն  նկարներն  արժանացան պարգևների:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: