Նորություններ

Կիրականացվեն երաժշտական յուրօրինակ ծրագրեր

Ուշագրավ 2014-12-17

Ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նախապատրաստել է “Cartoon” նոն ստոպ և «Հայֆիլմ» նոն ստոպ յուրատեսակ համերգային ծրագրերը։ Եթե “Cartoon” նոն ստոպը հայտնի ու սիրված նախագիծ է, ապա «Հայֆիլմ» նոն ստոպը կներկայացվի առաջին անգամ:
Վերջինի ընթացքում կհնչեն հայկական հայտնի ֆիլմերի («Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան) և այլն) մեղեդիները:
 
Ընդհանուր առմամբ կներկայացվի 17 հայկական ֆիլմի երաժշտություն: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Նոն ստոպ» համերգաշարը մեկնարկել է 2012թ. «Հոլիվուդ» նոն ստոպ նախագծով:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: