Նորություններ

Լ. Շանթի ծննդյան 145 ամյակին նվիրված միջոցառում

Կրթական 2014-12-12

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրող, մանկավարժ ու դրամատուրգ Լ. Շանթի ծննդյան 145 ամյակին նվիրված միջոցառում: 12-րդ դասարանի աշակերտները բեմադրեցին «Հին աստվածներ» դրամայից մի հատված: Սևանա կղզու անապատում միաբանության անդամները՝ Աբեղան, Վանահայը, Կույր Վանականը, Սիմոն, Ատոմ վանականները դատապարտված էին մեկուսացման:

Այնինչ Աբեղայի հոգին խռովվեց Սեդային փրկելու պահից: Խորհրդանշային մտապատկերների մեջ Աբեղայի աչքին մերթ հայտնվեցին, մերթ ճքացան Քողավորը, Ճգնավորը, Միգանուշները:

Ծովի ալիքների շառաչի ներքո հյուսվեց երազային սիրո նուրբ վեպը, հոգու և զգացումի անսահման գեղեցկությունը: 
Աշակերտների սահուն արևմտահայերենը, արտահայտիչ խոսքն ու կահավորված բեմի ընդհանուր կոլորիտը ներկաներին կարծես մի քանի րոպե տեղափոխեցին «Հազարամյակ մը մեզմե առաջ»:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: